Ժամանց և շոու բիզնես - 104 – ամյա ճապոնացի բժիշկը խորհուրդ է տալիս կիրառել այս խորհուրդները և ապրել խաղաղ և երջանիկ կյանքով

Ճապոնացի բժիշկ Շիգեյակի Խինոխարան մահացել է այս տարի 104 տարեկան հասակում: Նա 150 գրքի հեղինակ է, այդ թվում նաև «Ապրել երկար, ապրել երջանիկ» գրքի: Այսօր մենք կներկայացնենք այդ գրքի 13 ամենակարևոր խորհուրդները, որոնք կօգնեն Ձեզ ավելի հանգիստ, խաղաղ և երջանիկ կյանքով ապրել:

 

Բարձրացեք աստիճանավանդակով և Ձեր իրերը միշտ ինքներդ բարձրացրեք 

 

Սա բժիշկ Խինոխարայի հիմնական խորհուրդներից մեկն է, որով և առաջնորդվում էր հենց ինքը:

Մի հավատացեք այն ամենին, ինչ Ձեզ ասում են բժիշկները

Կարդացեք, հետազոտեք, զբաղվեք ինքնակրթությամբ և ավելի լավ ճանաչեք Ձեր օրգանիզմը:

Կիսվեք Ձեր գիտելիքներով

Խինոխարան ամեն տարի 150 ից ավելի դասախոսություն էր կարդում տեղի դպրոցներում և հիմնականում շեշտը դնում էր պատերազմին առնչվող թեմաների վրա:

Թոշակի գնալը պարտադիր չէ

Եթե Ձեր աշխատանքը Ձեզ դուր է գալիս, ապա թոշակի գնալը պարտադիր չէ:

 

Ապագայի պլան

 

Եթե դուք ցանկանում եք հաջողությունների հասնել, ուրեմն պլանավորեք Ձեր օրը, ժամանակը: Հանդիպեք խելացի և բանիմաց մարդկանց հետ և սովորեք այն ամենը, ինչը Ձեզ հարկավոր է: Օրինակ ճապոնացի բժիշկը չնայած իր պատկառելի տարիքին, որոշել էր մասնակցել 2020 թվականին Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերին:

Ազատվեք ավելորդ քաշից

 

Բժիշկը խորհուրդ է տալիս հետևել սննդակարգին և ապրել առողջ ապրելակերպով:

Երկարատև քունը և շատ սնվելը չեն կարող նպաստել օրգանիզմում էներգիայի ավելացմանը

 

Էներգիան առաջանում է այն ժամանակ, երբ մենք մեզ երջանիկ ենք զգում: Եթե Դուք ժամանակ առ ժամանակ մոռանաք բոլոր խնդիրների մասին, ապրեք ավելի թեթև ինչպես երեխաներն են անում՝ առաջացած դրական էներգիան աստիճանաբար կսկսի պաշտպանել օրգանիզմը տարատեսակ հիվանդություններից և կբարձրացնի իմունային համակարգի մակարդակը:

 

Երկար ապրելը – աննկարագրելի հաճույք է

Բժիշկը մինչև իր կյանքի վերջին օրերը շաբաթը 7 օր աշխատում էր: Նա օրական 18 ժամ տրամադրում էր իր սիրելի աշխատանքին:

 

Գտեք ոգեշնչման, և խնդիրներին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն 

Խինոխարան պնդում է, որ դժվարին իրավիճակներում հայտնվելուց հետո, շարունակ մտածում էր, թե ինչպես նմանատիպ դեպքերում կվարվեր իր հայրը:

 

Մի մտածեք այդքան շատ: Կյանքում ամեն ինչ կարող է ակնթարթորեն փոխվել: Այն ինչից Դուք շարունակ վախենում եք, շատ մեծ հավանականությամբ երբեք չի իրականանա:

 

59 տարեկան հասակում Կարմիր բանակայինները բժշկին առևանգել էին: Նա շղթայված վիճակում, առանց ջրի ստիպված էր եղել 4 օր անցկացնել 40 աստիճան կիզիչ արևի տակ: Խինոխարան խոստովանում է, որ այդ օրերին ինքը միայն մեռնելու մասին էր մտածում, սակայն հրաշքը երկար սպասեցնել չտվեց:

 

Գիտությունը միայնակ չի կարող օգնել և բուժել մարդկանց

 

Նա վստահ էր, որ յուրաքանչյուր անհատ նախ ինքը պետք է օգնի իրեն հաղթահարել կյանքի դժվարությունները և տարատեսակ հիվանդությունները: Բժիշկն այդ հարցին ավելի փիլիսոփայորեն էր մոտենում և գտնում էր, որ կամքի ուժի շնորհիվ կարելի էր հաղթահարել անհաղթահարելին:

 

Երբեք փողը մի դարձրեք առաջնային նպատակ

 

104 տարեկան հասակում մահացած բժիշկը, շատերից ավելի լավ էր գիտակցում, որ ինչքան էլ կյանքը երկար լինի, այնուամենայնիվ այս աշխարհի վրա կուտակված գանձերը մնում են այստեղ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ