Սպորտ - Մխիթարյանը անձնական «հակառեկորդ» է գրանցել «Արսենալ»-ում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անձնական «հակառեկորդ» է գրանցել Պրեմիեր լիգայում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուց հետո 4-րդ անընդմեջ պարտությունն է կրում: Այնինչ, «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 1,5 տարվա ընթացքում Մխիթարյանը պարտվել է միայն 5 անգամ: Հայ կիսապաշտպանը պարտություն է կրել «Սուոնսի»-ի, «Տոտենհեմ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Բրայթոն»-ի դեմ խաղերում:

 

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալ»-ը կրկին պարտվեց, այս անգամ «Բրայթոն»-ին (2:1): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Արսենալ»-ը մնաց նույն 45 միավորով նույն 6-րդ հորիզոնականում: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի մարտի 8-ին: Եվրոպայի լիգայի շրջանակում «զինագործները» կխաղան «Միլան»-ի հետ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ