Սպորտ - Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Երևանում է

Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Երևանում է: Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ, խոսելով ապագա պլանների, առաջարկների մասին, բռնցքամարտիկն ասաց, որ կարելի է ասել, ինքը ավարտել էր իր կարիերան 2007 թվականի հունվարից, սակայն մարտ ամսին առաջարկություն եկավ ՌԴ-ից Մոսկվայում մենամարտի համար ներկայիս աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: «Ես համաձայնեցի այն պատճառով, որ ինքը ուներ աշխարհի գոտի, ես ունեմ 9 գոտի, եթե դա էլ հաղթեմ, կլինի 10-րդը: Արեցի մեկ մենամարտ, որը շատ լավ արդյունքով ստացվեց, ուղարկեցի տեսագրությունը Մոսկվա, բայց պատասխան մինչև հիմա չկա: Դեռ սպասում եմ 10-րդ գոտուն, ուստի կարելի է ասել, ես վերադարձա բռնցքամարտ միայն 10-րդ գոտին նվաճելու համար»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Հայաստանի հետ կապված պլաններին՝ բռնցքամարտիկն ասաց, որ այժմ եկել է հանգստանալու, ընկերներին տեսնելու: Թեև ունենք շատ լավ մարզիկներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ և լավ գումարներ աշխատել, լավ նվաճումներ ունենալ, բայց քանի որ մենք չունենք այստեղ բռնցքամարտի համապատասան պրոֆեսիոնալ զարգացած այն մակարդակը, նրանք այստեղ կարող են միայն մարզվել, բայց գնալ Ամերիկա, վերջին մեկ ամիսը, մարզումների վերջին փուլը անցկացնել այնտեղ, այդ հնարավորությունները չունեն: «Ես ցանկանում եմ հենց ստեղծել այդ հնարավորությունը՝ գնալ Ամերիկա, փորձել այնտեղ իրենց ուժերը, շուտով այստեղ կբացեմ պրոմոուդ ընկերություն, որի շնորհիվ այնտեղ նրանք կկարողանան ոչ միայն պրոֆեսիոնալ մենամարտել, այլև համապատասխան դիտումներ ունենալ հեռուստաընկերություններով»,- ասաց նա:

 

Լրագրողի հարցին, այսինքն Դուք ուզում եք մարզչի գործունեությամբ զբաղվել, Վիկ Դարչինյնանն ասաց, որ գուցե ավելի շատ որպես ղեկավար՝ ստեղծելով կենտրոն, տրամադրելով մարզիչներ, նրանց ներկայացուցիչը լինելով, քան մարզիչը:

 

Վիկի խոսքով՝ ինքը դեռ 2007 թվականին ուներ խոշոր ծրագրեր կապված Հայաստանի հետ, սակայն այն ժամանակ իր ձեռքը բռնող չեղավ գուցե այն պատճառով, որ այն ժամանակ մտավախություն կար, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը կխոչընդոտի այստեղի սիրողականին: Բայց այսօր, ի ուրախություն մարզիկի, Հայաստանում հասկացել են, որ պետք է գնալ դեպի պրոֆեսիոնալ մակարդակ:

 

Կրկյաշարյան Անուշ

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ