Ժամանց և շոու բիզնես - Արքայազն Հարրին նախկին ընկերուհիներին հրավիրել է սեփական հարսանիքին

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլիի հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Իսկ այս ընթացքում կազմվում են նաև հյուրերի ցուցակները: Նախօրեին հայտնի է դարձել, որ հարսանիքին հրավիրվածների թվում են նաև Չելսի Դեյվին և Քրիսիդա Բոնասը: Բանն այն է, որ այս երկու աղջիկները արքայազն Հարիի նախկին ընկերուհիներն են, որոնց հրավիրելու նախաձեռնությունը ևս Հարիին է:

 

Հիշեցնենք, որ Չելսիի հետ սիրավեպը տևել է ավելի քան յոթ տարի, և շատերը ենթադրում էին, որ այդ դժվար հարաբերությունները (երիտասարդները մի քանի անգամ բաժանվել են, իսկ այնուհետև հաշտվել) կավարտվեն ամուսնությունով: Սակայն դա տեղի չունեցավ և 2010 թ. ի վերջո արքայազնը խզեց հարաբերությունները Դեյվիի հետ: Ինչ վերաբերում է Քրիսիդա Բոնասին, այդ սիրավեպը բավականին կարճ էր «Չելսիի» հետ հարաբերությունների համեմատ և ընդամենը երկու տարի շարունակվեց ու ավարտվեց 2014 թ.: Հարրին լավ հարաբերություններ է պահպանել նախկին երկու ընկերուհիների հետ էլ և որևէ խնդիր չի տեսնում իր հարսանեկան արարողության ժամանակ նրանց ներկայության հարցում:

 

Ավելին Հարին վստահ է, որ իր հարսնացուն ուրախ կլինի տեսնել ինչպես Քրեսիդային, այնպես էլ Չելսիին: Իսկ թե ինչպես է այդ տեղեկությանն արձագանքել Մեգան Մարքլն անհայտ է, բայց անկասկած ի տարբերություն Հարիի` նա արարողության ժամանակ չի ուզում տեսնել իր առաջին ամուսնուն` պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ