«Տեսակետ» մամուլի ակումբ - Ժամանակակից ծնողը ինքն է իր երեխային վատ հակումների հանգեցնում՝ մինչև 1-2 տարեկան երեխայի ձեռքը բջջային հեռախոս տալով. հոգեբան. Haynews

Տարեցտարի վատ սովորություններ ասված բանը մարդկանց մոտ ավելի է թափ առնում, եթե դեռ 30 տարի առաջ հասարակությունը մատնացույց էր անում և այսպես ասած իր շարքերից վռնդում էր այն անձանց, որոնք թմրամոլ էին կամ խաղամոլությամբ էին տառապում, ապա այսօր օրինակ խաղամոլլությունը դարձել է այնքան տարածված, մատչելի, հասանելի, որ այսօր սոցիալական կայքերը բացում ես, իսկույն քեզ առաջ են կանգնում հազարավոր էջեր, որոնցով դու ընկղմվում ես խաղի աշխարհ, իսկ որտեղ ազարտ, այնտեղ գումար, այնտեղից պարտքեր և այլն, և դուրս գալ էլ չի ստացվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մարդկային վատ սովորությունների, կախվածությունների մասին, ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
 
 
Բանախոսի խոսքով թմրամոլությունն ու խաղամոլությունը 21-րդ դարի արհավիրքն են, դա տարածված է աշխարհի բոլոր երկրներում՝ անկախ նիիանից, այն զարգացած երկիր է համարվում, թե՝ ոչ: Թմրամոլությունը զենքի վաճառքին հավասար բիզնես է համարվում և, ցավոք, ունի աճման միտում: Որքան մարդ ընդգրկված լինի այդ խմբի մեջ, ով դառնում է թմրամոլ, պարզ է, որ եկամուտները ավելի կմեծանան, ուստի դրանք տարածողներն էլ ամենուր են: 
 
 
Ըստ հոգեբանի՝ բոլոր առհասարակ մոլիությունները, ըստ բանախոսի, կարծես ավելի շատ տղամարդկանց խմբին են ընդգրկում: Իհարկե, նման ցուցանիշ չկա, թե Հայաստանում որքան կին, որքան տղամարդ է ընդգրկված նման պողելի խմբերում, սակայն, պարզ է, որ կանանց թիվը շատ ավելի նվազ է: Անգամ մահվան ելքով ավտովթարների ցուցանիշին նայելիս տղամարդկանց թիվը ավելի շատ է, քանի որ շատ են ոչ սթափ վիճակում ղեկին նստող տղամարդիկ, քան կանայք:
 
 
Ըստ հոգեբանի՝ պետք է խոսել նաև այն մասին, որ ցանկացաած տղամարդ նման հակումների գերի դառնալով նախ կորցնում է իր տղամարդկայնությունը, դիմագիծը, ապա նոր դա կանդրադառնա բացասաբար նաև նրա առողջությանը: 
 
 

Տիկին Ծատուրյանի խոսքով, ծնողի դերը շատ կարևոր է: Մենք հաճախ սկսում ենք մեղադրել դպրոցին, դասատուներին, ընկերներին, բայց եթե ծնող-երեխա կապը այնպիսին է, ինչպիսին պետք է լինի, հիմնված վստահության, ընկերության միջոցով երեխայի, այն էլ տղա երեխայի դաստիարակության վրա, այլ ոչ թե վախի մթնոլորտի, նման բանից հնարավոր կլինի խուսափել:

 
Տիկին Ծատուրյանի խոսքով՝ այսօր դարի մեկ այլ հիվանդություն է ինտերնետային կախվածությունը: Պարտադիր չէ, որ անձը գումարներ տանուլ տա, որ նոր ասենք, նա տառապում է ինտերնետային կախվածությամբ: Երբ մարդը կտրվում է իրական աշխարհից, նախընտրում իր ժամանակի մեծ մասը անցկացնել վիրտուալ իրականությունում, նույն ինտերնետային խաղերը խաղալով, վիրտուալ տիրույթում շփումները որպես իրական շփում դիտարրկելով և այլն: Եթե դեռահասը անց է կացնում համակարգչի առջև 1 ժամ, դա նորմալ է, եթե երկու ժամ՝ արդեն ծնողը պետք է նրան սահմանափակի, 3 ժամ՝ ուրեմն նա պետք է լուրջ միջոցներ կիրառի, իսկ 3 և ավելի ժամ, նա պետք է իր երեխային տանի մասնագետի մոտ: Այստեղ կապ չունի, նա խաղում է, թե ոչ: Ըստ հոգեբանի՝ հիմնականում դեռահասը ինտերնետային ծածկույթում խաղում է: Հազվադեպ նաև այլ ոչ դեռահասին հարիր տիրույթներում է: Որը լրիվ այլ հարց է:

 
Ըստ բանախոսի՝ այսօր ծնողներն են իրենց երեխային սովորեցնում վատ հակումների, երբ բջջայինը տալիս նրա ձեռքը, որ միայն ձայնը կտրի, կամ հաց ուտելիս որ ամբողջ կերակուրն ուտի և այլն: Դա անթույլատրելի է: 

 
 
Կրկյաշարյան Անուշ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ