Հասարակություն - Արտակարգ դեպք Երևանում. Ճապոնիայի քաղաքացին փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

Արտակարգ դեպք Երևանում. փետրվարի 28-ին իրավապահներն օտարերկրյա քաղաքացու ինքնասպանության փորձ են կանխել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի եզրագիծն ու սպառնացել է ցած նետվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ նրան դուրս են բերել կամրջի վտանգավոր եզրագծից և կամրջի վրա գտնվող ընկերոջ հետ միասին տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Ճապոնիայի քաղաքացի է, Յոկոսա քաղաքի 48-ամյա բնակիչ Էմին Օտային, իսկ նրա հետ եղած անձը՝ 38-ամյա Ակինորի Օտային:

Փաստի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ