Քաղաքական - Որքանով մարդը կարող է կամքի ուժ դրսևորել և հետ կանգնել վատ սովորություններից. Պարզաբանում է հոգեբանը

Այսօր, մարտի 1-ին ժամը 12.00-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր հոգեբան Իրինա Ծատուրյանը: 

 

Թեման՝ «Կամքի ուժ և վատ սովորությունների կառավարում: Կարո՞ղ է արդյոք մարդն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ կառավարել վարքային կախումները և հասնել հաջողության: Ի՞նչ է պետք անել դրա համար և ինչպես»:

 

Հոգեբանի խոսքով՝ տարեցտարի վատ սովորություններ ասված բանը մարդկանց մոտ ավելի է թափ առնում, եթե դեռ 30 տարի առաջ հասարակությունը մատնացույց էր անում և այսպես ասած իր շարքերից վռնդում էր այն անձանց, որոնք թմրամոլ էին կամ խաղամոլությամբ էին տառապում, ապա այսօր օրինակ խաղամոլլությունը դարձել է այնքան տարածված, մատչելի, հասանելի, որ դու ընկղմվում ես խաղի աշխարհ սոցիալական ցանցում մեկ մկնիկի հարվածով, իսկ որտեղ ազարտ, այնտեղ գումար, այնտեղից պարտքեր և այլն, և դուրս գալ էլ չի ստացվում:

 

Բանախոսի խոսքով՝ թմրամոլությունն ու խաղամոլությունը 21-րդ դարի արհավիրքն են, դա տարածված է աշխարհի բոլոր երկրներում՝ անկախ նրանից, դրանք զարգացած երկիր են համարվում, թե՝ ոչ: Թմրամոլությունը զենքի վաճառքին հավասար բիզնես է համարվում և, ցավոք, ունի աճման միտում: Որքան մարդ ընդգրկված լինի այդ խմբի մեջ, ով դառնում է թմրամոլ, պարզ է, որ եկամուտները ավելի կմեծանան, ուստի դրանք տարածողներն էլ ամենուր են:

 

Ըստ հոգեբանի՝ բոլոր առհասարակ մոլությունները, կարծես ավելի շատ տղամարդկանց խմբին են ընդգրկում: Իհարկե, նման ցուցանիշ չկա, թե Հայաստանում որքան կին, որքան տղամարդ է ընդգրկված նման խոցելի խմբերում, սակայն, պարզ է, որ կանանց թիվը շատ ավելի նվազ է: Անգամ մահվան ելքով ավտովթարների ցուցանիշին նայելիս տղամարդկանց թիվը ավելի շատ է, քանի որ շատ են ոչ սթափ վիճակում ղեկին նստող տղամարդիկ, քան կանայք:

 

Պետք է խոսել նաև այն մասին, որ ցանկացաած տղամարդ նման հակումների գերի դառնալով նախ կորցնում է իր տղամարդկայնությունը, դիմագիծը, ապա նոր դա կանդրադառնա բացասաբար նաև նրա առողջությանը, ընտանիքի վրա: Տիկին Ծատուրյանի խոսքով, ծնողի դերը շատ կարևոր է: Մենք հաճախ սկսում ենք մեղադրել դպրոցին, ուսուցիչներին, ընկերներին, բայց եթե ծնող-երեխա կապը այնպիսին է, ինչպիսին պետք է լինի, հիմնված վստահության, ընկերության միջոցով երեխայի, այն էլ տղա երեխայի դաստիարակության վրա, այլ ոչ թե վախի մթնոլորտի, նման բանից հնարավոր կլինի խուսափել:

 

Տիկին Ծատուրյանի խոսքով՝ այսօր դարի մեկ այլ հիվանդություն է ինտերնետային կախվածությունը: Պարտադիր չէ, որ անձը գումարներ տանուլ տա, որ նոր ասենք, նա տառապում է ինտերնետային կախվածությամբ: Երբ մարդը կտրվում է իրական աշխարհից, նախընտրում իր ժամանակի մեծ մասը անցկացնել վիրտուալ իրականությունում, նույն ինտերնետային խաղերը խաղալով, վիրտուալ տիրույթում շփումները որպես իրական շփում դիտարկելով և այլն: Եթե դեռահասը անց է կացնում համակարգչի առջև 1 ժամ, դա նորմալ է, եթե երկու ժամ՝ արդեն ծնողը պետք է նրան սահմանափակի, 3 ժամ՝ ուրեմն նա պետք է լուրջ միջոցներ կիրառի, իսկ 3 և ավելի ժամ, նա պետք է իր երեխային տանի մասնագետի մոտ: Այստեղ կապ չունի, նա խաղում է, թե ոչ: Ըստ հոգեբանի՝ հիմնականում դեռահասը ինտերնետային ծածկույթում խաղում է: Հազվադեպ նաև այլ ոչ դեռահասին հարիր տիրույթներում է: Որը լրիվ այլ հարց է:

 

Ըստ բանախոսի՝ այսօր ծնողներն են իրենց երեխային սովորեցնում վատ հակումների, երբ բջջայինը տալիս նրա ձեռքը, որ միայն ձայնը կտրի, կամ հաց ուտելիս որ ամբողջ կերակուրն ուտի և այլն: Դա անթույլատրելի է:

 

Տեսակետ լրատվականի հարցին, իսկ ինչ կասեք ամուսնալուծությունների թվի աճի մասին հենց այս ՝ ինտերնետային կախվածության պատճառով, բանախոսն ասաց, որ այո, կա այստեղ ևս աճման միտում, ցավոք, այն պարզ պատճառով, որ թեև վիրտուալ աշխարհը, վիրտուալ իրականությունը համարվում են անլուրջ տիրույթներ, բայց իրականում ամեն բան այնտեղ ավելի քան լուրջ է: Ինտերնետում մարդը կարող է ներկայանալ՝ ինչպես ուզենա, ընդհուպ մինչև Ալեն Դելոն, կարող է խոստանա սարեր-ձորեր, ուղարկի ծաղկեփնջեր, սիրո խոստովանություններ, քաղցր խոսքեր: Ինչքան օրինակներ են եղել, երբ կանայք, հավատալով այդ ամենին, ընկել են ֆինանսական խարդախների ծուղակը: «Օրինակ մի դեպք՝ երկար ժամանակ քաղցր-մեղցր խոսքերից, ինտերնետային բացիկներ, նվերներ, ծաղիկներից հետո մի խարդախ մի կնոջ ասել էր, թե քեզ համար նվեր եմ ուղարկում, բայց հաշվեհամարին գումար պետք է փոխանցես, որ տեղափոխման ծախսերը հոգամ: Եվ գումարը փոխանցվեց: Ոչ նվերը կար, ոչ նվեր ուղարկողը այնուհետ: Իսկ ամուսինն իմանալով, իհարկե, չներեց»,- փաստեց բանախոսը:  

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ