Մշակույթ - Ինչու այսօր մեր հեռուստաարտադրությունում չկան մանկական զարգացնող հաղորդումներ

Այսօր, մարտի 1-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը և հոգեբան Սամվել Խուդոյանը:

 

 

Թեման՝ «Մարտի 4-ին՝ Մանկական հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ: Կարողանու՞մ է արդյոք հայկական հեռուստատեսությունը երեխաների համար ապահովել որակյալ և ճիշտ հաղորդումներ ու մուլտֆիլմեր: Այդ առումով ինչպիսի՞ եթեր են այսօր ցանկանում տեսնել բանախոսները: Ի՞նչն է պակասում մեր հեռուստատեսությանը, դրական և բացասական կողմերը»:

 

 

Հոգեբան Խուդոյանի խոսքով՝ մեզ մոտ կար մանկական հեռուստաալիք, Հայրենիքը, բայց այսօր կարծես այն արդեն չի գործում, դրա փոխարեն կան տարբեր հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող մանկական հաղորդումներ, սակայն որոնք չեն տալիս այն կրթողական որակը, որը պետք է տային և որը նրանցից սպասելի է: Փոխարենը կան կաբելային հեռուստաընկերությունների հեռարձակած արտասահմանյան մանկական ալիքներ, օրինակ Նիկելոդեոնը, որի հաղորդումները, մուլտֆիլմները աբսուրդ են հիշեցնում, անիրական աշխարհ են ներկայացնում, օրինակ կատվի և շան միացումից ծնվում է էշ և այլն: Հոգեբանի խոսքով այսօր մուլտիպլիկացիան սարսափեցնող է, տգեղ տիկնիկներ, ագրեսիա, ոչ իրական կերպարներ, միաչքանի ոչ այն է այլմոլորակայիններ, ոչ այն է, մարդիկ և այլն, և այդ ամենը հանգեցնում է նրան, որ սերմանում է այդ ագրեսիան երեխայի մեջ:

 

Տեսակետ լրատվականի հարցին, իսկ նման հաղորդումների, մուլտֆիլմերի դիտման արգելումը արդյոք չպետք է լինի ծնողի պարտականությունը և դրան զուգահեռ արդյոք ծնողը չպետք է սերմանի համապատասխան ճաաշակ իր երեխայի մեջ, օրինակ մեր ծնողները մեզ համար, ի դեպ, այն ժամանակ շավ թանկ գներով, մի կերպ ձեռք էին բերում այդ սովետական մուլտֆիլմերի կասետ ասվածները, այն դեպքում, երբ շատ քչերն ունեին տեսաձայնագրիչներ մագնիտոֆոններ, որոնց փոխարինելու եկան Դի-ՎԻ-Դի մագնիտոֆոնները, և դրանք դարձան հնություն, բանախոսն ասաց, որ, այո, դա հենց ծնողի պարտականությունն է, ավելին, Հռոմի պապը ժամանակին կաթոլիկ երկրներին հորդորել էր իրենց երեխաներին ցուցադրել Սովետական մուլտֆիլմեր, որովհետև դրանք իրենց մեջ բարություն են կրում:

 

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը ևս համաձայնեց այդ կարծիքի հետ, բայց և ավելացրեց, որ օրինակ Երեք խոզուկներ ամերիկյան հեքիաթը, որի մուլտֆիլմն էլ նկարահանված է շատ բարեհաջող կերպով, ուներ իր մեջ դաստիարակչական բնույթ, այսինքն՝ տունդ կառուցիր քարից և համախմբիր եղբայրներիդ: Սա քաղաքաշինության հիմքն է, երկրի շենացման հիմքը: Բանախոսի խոսքով՝ միայն սովետականը չէ, արտասահմանյան արտադրության լավ, կրթողական հաղորդումներ, մուլտֆիլմեր էլ շատ կան: Հարցն այլ է, երեխայի համար ստեղծագործողը ինչ է դնում իր ստեղծագործության մեջ որպես նպաատակ, միայն ժամանց, թե դաստիարակչական գործառույթ ևս:

 

Լրագրողի հարցին, իսկ ինչ կասեք հեքիաթների մասին, որոնք այսօր այս տեխնոլոգիական հագեցվածության դարաշրջանում կարծես հետ են մղվել, և նույնիսկ կան մասնագետներ, որ ասում են, թե հեքիաթը խեղաթյուրում է երեխայի պատկերացումները իրական կյանքի մասին և պետք է դրանք դադֆարել սերմանել երեխայի մեջ, բանախոսն ասաց, որ նման կարծիքը թյուր է համարում, քանի որ հեքիաթները եղել են և կլինեն արդիական միշտ: Այսօր Տիկնիկային թատրոնում բեմադրվում են հեքիաթներ, որոնք բեմադրվել են 30 տարի առաջ, կամ 30 տարի շարունակ, և դարձյալ դահլիճը լի է փոքրիկներով:  

 

Այստեղ, ըստ բանախոսների, շատ կարևոր է հասկանալ, որ երեխային անհրաժեշտ են ոչ միայն այդ հսկայական քանակության խմբակները, լող, պար, շախմատ, և էլի չգիտեմ ինչ, այլև հոգևոր սնունդը: Այդ առումով շատ ճիշտ էր ժամանակին թատերական խմբակներում ծնողների՝ իրենց երեխաներին գրանցելը, դերասանական ստուդիաներ, որոնք զարգացնում էին երեխայի մոտ շփվելու, դրսևորվելու, մշակութային և հոգևոր աշխարհին ավելի մոտ լինելու հատկանիշներ:

 

Տեսակետ լրատվականի մեկ այլ հարցին, իսկ արդյոք այստեղ միայն ծնողների մեղավորությունն է, չէ՞ որ նույն հեռուստատեսությունը իբրև գրում է 18+, 12+, բայց ցույց տալիս ֆիլմեր, սերիալներ այնպիսի ժամերի, որոնք հասանելի են նաև երեխաաներին, բանախոսներն ասացին, որ դա չարիքի փոքրագույնն են, այսօր ամեն բան այնքան հասանելի է համացանցի միջոցով, որ 5 տարեկան երեխան կարող է ձեզ ցույց տալ, բացատրել այն ամենը, ինչ ժամանակին, օրինակ, մեր սերունդը իմացել է 20 տարին բոլորելուց հետո:  

 

Հ.Գ. Մեր երեխաները այն են, ինչ տեսնում, լսում, սովորում, ընկալու են, բնականաբար, եթե տեսնում են մուլտֆիլմերում ագրեսիա, ֆիլմերում ագրեսիա, նույնիսկ հումորային կոչվող հաղորդումներում ագրեսիա, ուրիշ ինչ պետք է սովորեն: Երբ լսում են կարծես հումորային սիթքոմերի ժարգոնային խոսք, ինչպիսին է օրինակ, Քարեր Դարդ այսպես ասած հեռուստաֆիլմի խոսակցականը, և նմանատիպ այլ արտադրանք, ինչ ենք ուզում նրանցից:

 

Ծայրահեղություն եմ ասում, բայց շատ անգամ էլ մեր երեխաները մեզ հետ նստում դիտում են այն նույն սերիալները՝ լինի դա հնդկական կամ հայկական, որոնք դիտում ենք մենք: Այսօր յուրաքանչյուր 2-րդ աղջիկ երեխան գիտի, թե օրինակ Տապասիան և Իչչան ով են, ինչ եղավ նրանց հետ, կնստեն և գունագեղ ամբողջ այդ օրվա, և ոչ միայն այդ օրվա սերիան կպատմեն: Ճի՞շտ է դա արդյոք: Այս հարցի պատասխանը թողնում ենք Ձեզ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ