Մամուլ - «Ժամանակ». Տարոն Մարգարյանը որոշել է «ԵԾ»-ի՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու օրակարգ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը որոշել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու առաջիկա նիստի օրակարգ:

 

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 1-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու և հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ