Ժամանց և շոու բիզնես - Ռուս մոխրոտը. Ինչպես մրգավաճառը դարձավ աշխարհի ամենաթանկ մոդելներից մեկը

Այսօր «ռուս մոխրոտը»՝ Նատալյա Վոդյանովան դարձավ 36 տարեկան։ Նա ամուսնացել է 2 անգամ, ունի 5 երեխա, այդ ընթացքում կառուցել է մոդելի հաջող կարիերա։ Սակայն ճանապարհը դեպի հաջողություն հարթ չի եղել։

Նա բազմամիլիոնանոց պայմանագրեր ունի ամենահայտնի նորաձևության տների հետ (Gucci, Chanel, Louis Vuitton, Christian Dior), հայտնվել է հեղինակավոր ամսագրերի շապիկներին։

Նատալյան ծնվել է Նիժնի Նովգորոդում՝ աղքատ ընտնիքում։ Նրա մայրը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ դուստրն օգնել է երկու փոքր քույրերին մեծացնելու հարցում, որոնցից մեկը տառապում է աուտիզմով։ Որպեսզի օգնի մորը ծայրը ծայրին հասցնելու հարցում, Վոդյանովան դեռահաս տարիքում շուկայում մրգեր է վաճառել։ 16 տարեկանում նա արդեն հայտնվել է տեղի մոդելային գործակալություներից մեկում և սկսեց դժվարություններով հագեցած իր ուղին դեպի բարձունք։

2001 թվականին նա ամուսնացել է լորդ Ջասթին Փորթմանի հետ, ում հետ համատեղ կյանքի ընթացքում լույս աշխարհ են եկել 3 երեխաները։ Նրանք ամուսնալուծվել են 2011 թվականին։ Այնուհետև նա կյանքը կապել է Berluti-ի գլխավոր տնօրեն, Loro Piana-ի տնօրենների խորհրդի նախագահ Անտուան Առնոյի հետ։ Նրանք համատեղ 2 երեխա ունեն։

Открытие детской площадки для детей с особенностями развития. Основатель благотворительного фонда "Обнажённые сердца" Наталья Водянова (в центре). Фото © Агентство городских новостей "Москва"

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ