Հասարակություն - «Ելք» ընդդիմադիր դաշինքի 5 անդամ չի ենթարկվել իր իսկ դաշինքի միասնական որոոշմանը

Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությունը ավարտվեց աղմուկով:

 

Պարզվեց, որ Գագիկ Հարությունյանին, օրինակ, «Ելք» ընդդիմադիր դաշինքի յոթ անդամներից դեմ է քվեարկել միայն երկուսը, թեև դաշինքը հայտարարել էր, որ ունի դեմ քվեարկելու որոշում: Պարզվում է, որ 5 անդամ չի ենթարկվել որոշմանը: Այս իրավիճակը նախ հետաքրքիր է նախորդ գումարման խորհրդարանում գլխավոր դատախազի ընտրության պատմության հետ նմանությամբ: Այն ժամանակ ներկայիս «Ելք»-ի վիճակում էր հայտնվել ՀԱԿ-ը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր, նկարել էր իր քվեաթերթիկը, կարծես, իմանալով կամ զգալով, որ ինչ-որ բան է տեղի ունենալու:

 

Նկարե՞լ էր «Ելք»-ից որևէ մեկը իր քվեարկությունը այս անգամ՝ Գագիկ Հարությունյանի պարագայում: Իսկ ինչո՞ւ չի նկարել ոչ ոք, եղել է լիակատար վստահություն, որ չի լինի ոչ մի շեղո՞ւմ, թե՞ հակառակը, ու հենց դրա համար էլ աղմուկն ավելի չխորացնելու համար ոչ ոք չի գնացել սեփական քվեարկությունը նկարելու նախադեպը կրկնելու ճանապարհով:  Ընդ որում, այս իրավիճակը շատ ուշագրավ է նաև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ «Ելք»-ում հակասությունների մասին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարության ֆոնին: Այդ հայտարարությամբ Փաշինյանն ակնհայտորեն փաստի առաջ է դրել դաշինքի մյուս սեգմենտներին, որոնք փաստորեն ստիպված են հրապարակավ կամ հրաժարվել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակտիվ պայքարի գաղափարից և այդպիսով հստակ իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը, կամ պետք է միանան այդ պայքարին և Նիկոլ Փաշինյանի հետ գնան Ազատության հրապարակ: 

 

Ընդ որում, մեկ այլ ուշագրավ հարց կարող է լինել այն, թե որն ինչի պատասխանն էր՝ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի «ձիով քայլի՞», թե՞ հակառակը՝ Փաշինյանինն էր պատասխան քայլը: Բոլոր դեպքերում, ստեղծված իրավիճակը թերևս բավական խոսուն արձանագրումն է այն բանի, որ ելք այլևս չկա, որպես դաշինք իհարկե: Գործնականում, ԲԴԽ քվեարկությունը արձանագրեց դաշինքի քաղաքական մահը: Ընդ որում, այստեղ խնդիրը, անշուշտ, դաշինքի զուտ նոմինալ պահպանումը չէ, այլ քաղաքական բովանդակությունը, որով «Ելք»-ն այդպես էլ չտարբերվեց Հայաստանի ավանդական քաղաքական շրջանակից: Այդ իմաստով ամենևին պատահական չէ, որ գործնականում չի տարբերվում նաև դաշինքի ճակատագիրը՝ այդ շրջանակում գործած տարբեր ուժերի ճակատագրից:

 

Իսկ ընդհանրապես ելք միշտ էլ կա, պարզապես այն գտնվում է այդ ավանդական քաղաքական շրջանակից դուրս, որովհետև այդ շրջանակում կա միայն մուտք:

 

1in.am

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ