Պաշտոնական - Կառավարությունն այս տարի շարունակելու է բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի համար. Վարչապետ

2018թ-ին ՀՀ կառավարությունը շարունակելու է բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի ապահովման համար։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

«2017 թվականի ընթացքում կառավարությանը հաջողվեց մեր նախանշածից ավելի բարձր ՀՆԱ աճի ցուցանիշ ապահովել։ Այս տարի ևս շարունակելու ենք բարենպաստ հիմքեր ստեղծել կայուն տնտեսական աճի ապահովման համար։

 

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 28-ին ներկայացրեց, թե հիմնականում ինչի հաշվին է հաջողվել 2017թ. ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճ ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ ՀՆԱ-ի նման աճ հաջողվել է ապահովել արդյունաբերության և ծառայությունների հաշվին: «Աճել է արդյունաբերությունը: Հատկապես հատկանշական է, որ արդյունաբերության աճի մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում մշակող արդյունաբերության աճը: Եթե արդյունաբերության թողարկումը 2017թ. աճել է 12.6 տոկոսով, ապա մշակող արդյունաբերության աճը եղել է 15.7 տոկոս և արդյունաբերության 12.6 տոկոս աճի 9.6 տոկոսն ապահովել է հենց մշակող արդյունաբերությունը: Եվս 2.6 տոկոս ապահովել է հանքարդյունաբերությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը՝ հավելելով, որ բացի դա աճ է արձանագրվել նաև առևտրի և ծառայությունների ոլորտում:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ