Մամուլ - «Առավոտ». Մյասնիկյանի այգում միայն ծառերն են մնացել, այն էլ՝ ոչ նախկին տեսքով. տարածքում աշխատում է ծանր տեխնիկա

«Այս օրերին՝ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բուռն շինարարություն է ընթանում: Տարածքում աշխատում է ծանր տեխնիկա: Այս պահի դրությամբ այգու երբեմնի կանաչ հատվածներից միայն ծառերն են պահպանվել, այն էլ՝ ոչ նախկին տեսքով: Այգին չորս կողմից պաստառապատված է: Փակցված ցուցանակից այնքան էլ պարզ չէ, թե բարեկարգումից հետո կանաչ գոտին այգու որքան հատվածը կզբաղեցնի: Սա մայրաքաղաքի այն հատուկենտ այգիներից էր, որտեղ չկային սրճարաններ կամ այլ զվարճանքի օբյեկտներ: Չնայած սրան՝ քաղաքային իշխանությունները վստահեցրել են, որ բարեկարգումից հետո էլ այստեղ արգելելու է որևէ ռեստորանի, սրճարանի կամ այլ զվարճանքի, առևտրային օբյեկտի գործունեությունը: Հիշեցնենք, որ Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին բարեկարգվում է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առիթով:

 
 

Այգին բարեկարգելու որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում»,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ