Մամուլ - «Ժողովուրդ». Վարչա­կան դատարանում միայն հայտնի պաշտոնատար անձանց երեխաներն են դատավոր աշխատում

«Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակվեց Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քա­ղաքապետ Սերգեյ Դարբինյանի որդին է: Ինչևէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Դարբինյանից հաս­կանալ, թե իր որ արժանիքի համար իրեն նշանակեցին ՀՀ Վարչական դա­տարանի նախագահ, սակայն լսելով հարցը, նա խուսափեց պատասխանե­լուց՝ մեկնաբանելով, որ շատ զբաղված է:

 

Ավելի ուշ կրկին վերջինիս նույն հար­ցով անհանգստացրինք, սակայն դա­տարանի նախագահը զբաղված էր ու էլի զբաղված: Նկատենք, որ վարչա­կան դատարանում միայն հայտնի պաշտոնատար անձանց երեխաներն են դատավոր աշխատում, և Դարբինյանը նրանցից մեկն է: Մեկ փաստ էլ. նրա կենսագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ Դարբինյանը չի ծառայել հայոց բանակում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ