Մամուլ - «Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու

«Կրիպտոարժույթի մայնինգի ոլորտում մենաշնորհ հաստատելու Հայաստանի կառավարության փորձերը դատապարտված են ձախողման: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Առինջ մոլի» հարևանությամբ գործում է մայնինգի խոշոր կենտրոն: Չնայած կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր ջանքերին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մայներները ստիպված լինեն տեղափոխվել հատուկ այդ նպատակով Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտի և այդտեղ կենտրոնացնեն կրիպտոարժույթի մայնինգը, որևէ մայներ չի պատրաստվում տեղափոխվել Հրազդան:

 

Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ