Մամուլ - «Ժողովուրդ». ՀՀԿ-անները հերթական անգամ կրակն են ընկել առողջապահության նախարարի որոշումների պատճառով

«Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշումների պատճառով: Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքնե­րի թեման մի կերպ «սգացնելուց» հետո այժմ ՀՀԿ-անները չգիտեն՝ ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դե­ղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ՝ դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները:       

 

«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ մասնավոր զրույց­ներում նրանք էլ ավելի դաժան են՝ դժ­գոհելով, որ Լևոն Ալթունյանն իր աշ­խատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ