Մամուլ - «Հրապարակ». Ինչո՞ւ որոշեցին նախագահի ընտրության քննարկումները նշանակել մարտի 1-ին

«Ինչո՞ւ որոշեցիք նախագահի ընտրության քննարկումները նշանակել մարտի 1-ին, որը ոչ բա­րենպաստ ֆոն է և կարող է հիմ­նական լեյտմոտիվ դառնալ ընդդի­մության համար, չէ՞ որ նախօրոք ասվել էր, որ քննարկումների և ընտրության օրը մարտի 2-ն է՝ հարցրինք իշխանական աղբյուրին: «Կարծում եմ՝ որևէ փոփոխություն էլ չի եղել, մարտի 1-ին ենք սկսելու, որպեսզի ժամանակի առումով կաշկանդված չլինենք՝ հնարավոր է քն­նարկումները երկար տևեն՝ ծրագրային ելույթ, հարց ու պատասխան, ելույթներ-մտքերի փոխա­նակում»: Թե՞ մտավախություն ունեք, որ առաջին փուլով չի անցնի, 2-րդ փուլի համար լյուֆտ թո­ղեցիք: «Նախ, հավատացած եմ՝ 2-րդ փուլ չի լինի, մեր թեկնածուն, ինչպես մեր առաջնորդն է ասել, կանցնի մեծ կոնսոլիդացիայի պայմաններում, լինելու դեպքում էլ՝ ոչ մի խնդիր չկա՝ կընտրվի ավելի քիչ ձայներով»:

 

Իսկ եթե քննարկումները կարճ տևեն, հնարավոր է՝ քվեարկությունը նույն օրը լինի: «Չեմ կարծում, հարցի քննարկումից հետո ԱԺ-ը կանցնի օրակարգի հաջորդ հարցին, իսկ քվեարկությունը կսկսվի հաջորդ օրը՝ ժամը 10-ից: Բայց որոշելու է հաշվիչ հանձնաժողովը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ