Քաղաքական - Ինչ տեսք կունենա Երևանի Մնջախաղի պետական թատրոնի շենքը (տեսանյութ)

Երկարատև ջանքերից հետո, ուղիղ մեկ տարի առաջ, Մնջախաղի պետական թատրոնը վերջապես ունեցավ իր տանիքը: Սակայն մինչև այսօր թատրոնը դեռ շարունակում է գործել Պատանի հանդիսատեսի թատրոնի տարածքում, քանի որ թատրոնին տրամադրված նախկին Գրապալատի տարածքը հիմնովին վերակառուցման կարիք ունի:

 

Այսօր  թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանի հետ ներկայացրին Մնջախաղի թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը:

 

Ինչպես Ա. Ամիրյանը տեղեկացրեց, նախատեսվում է թատրոնի շենքի վերանորոգումը սկսել այս  տարվա մայիսից և թատրոնի բացումն իրականացնել մեկ տարի անց: Ժ. Դադասյանն էլ շենքի պատին փակցրած մակետի վրա լրագրողներին մանրամասնորեն ներկայացրեց թատրոնի ապագա տեսքը:

 

Առավել մանրամասն տեսանյութում.

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

iravunk.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ