Քաղաքական - «Իսկական խելացնորություն». Փայլանը քննադատել է Էրդողանին՝ աղջիկ երեխային բեմ հանելու ու նահատակության մասին խոսելու համար

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր վերջին ելույթի ժամանակ մանկահասակ երեխային բեմ հրավիրելու և «հանուն հայրենիքի նահատակվելու» մաղթանք հղելու համար:

Փայլանն Էրդողանի նման քայլն անվանել է «անխղճություն» ու քննադատել է նաև նրա ելույթի ընթացքում ծափահարող բազմությանը:

«Սա ինչ անխղճություն է: Բա ծափերը… Իսկական խելացնորություն: Այդպես շարունակեք», - գրել է Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում:


Հիշեցնենք, որ Էրդողանը Մարաշում ունեցած ելույթի ժամանակ բեմ է հրավիրել փոքրիկ աղջնակի: Երեխան կրել է զինվորական հագուստ, նրա գրպանում եղել է թուրքական դրոշակ: Բեմ բարձրանալուց վայրկյաններ անց, սակայն, աղջնակը սկսել է արտասվել, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է. «Մաշալլահ («Աչքով չտանք» իմաստով կիրառվող արտահայտություն), տեսեք, դրոշակն էլ գրպանում:

 
 

Եթե, Աստծո կամոք, նահատակվի հանուն հայրենիքի՝ այս դրոշակով կծածկեն»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ