Մամուլ - «168 ժամ». Եթե Մինսկի խումբը դեռ գոյություն ունի, ապա ՀՀ-ի համբերության շնորհիվ է. Ադրբեջանն ուզում է հեռանալ այս կոնտակտային խմբից. Կայծ Մինասյան

«Հայաստանը պետք է 3 բան անի Մինսկի խմբում: Առա­ջինը՝ եթե Մինսկի խումբը դեռ գոյություն ունի, ապա Հա­յաստանի համբերության շնորհիվ է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հեռանալ այս կոնտակտային խմբից: Ուստի Մինսկի խմբի պատասխանատվությունն է՝ Բաքվի դեմ հան­դես գալ անհրաժեշտության դեպքում: Երկրորդ՝ Հայաստա­նը պետք է պահանջի Մինսկի խմբից, որ վերջինս Բաքվին ասի հետևյալը. եթե Բաքուն ձեռնամուխ է լինում հայերի դեմ պատերազմին, Մինսկի խմբի երեք պետությունների համանախագահներն ինքնաբերաբար կճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը: Երրորդ կետն այն է, որ հայերի ֆիզիկական անվտանգությունն առաջնային է Հա­յաստանի համար: Հայկական դիվանագիտությունը պետք է պահանջի պաշտպանել պաշտպանության պատասխա­նատվության սկզբունքը՝ Արցախի խնդրի կարգավոր­ման սկզբունքների պաշտոնական շրջանակում»,- մեր թղթակցի հետ զրույցում հայկական դիվանագիտության առաջնահերթ երեք անելիքներն այսպես է ներկայացրել Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը:

 
 

Անդրադառնա­լով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարություններին՝ Մինասյանն ասել է, որ պետք չէ զարմանալ ադրբեջանական իշխանությունների նմանատիպ հայտա­րարություններից: Նրա բնորոշմամբ՝ արդեն երկար ժամա­նակ է, ինչ Ալիևների կլանը բազմապատկել է թուրքիզմի պահանջները հայերի դեմ: «Իսկապես, մենք ցանկացած պահի պետք է ակնկալենք պատերազմի վերսկսում, և կար­ծում եմ, որ հայկական զորքերը լիովին պատրաստ են այդ սցենարին»,- պնդել է Կայծ Մինասյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ