Քաղաքական - «Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը և իր թիմը փորձում են վերականգնել իրենց կուսակցության նախկին անունը և հրաժարվել հաջողություն չբերած անունից

«Այսօր՝ փետրվարի 24-ին, տեղի կունենա «ՕԵԿ» համագումարը, որտեղ կընտրվի կուսակցության ղեկավար կազմ, և կհաստատվեն կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:     Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը և իր թիմը փորձում են վերականգնել իրենց նախկին անվա­նումը՝ հրաժարվելով «Հայկական վերածնունդ» անունից: Անուն, որն իրենց հաջողություն չբերեց՝ 2017-ին «ՀՎԿ»-ն չհաղթահարեց 5 տոկոսի շեմը և չանցավ խորհրդարան:

 

Մենք տեղեկացանք, որ Բաղդասարյանի թիմում երկար քննարկում է գնա­ցել այս թեմայով՝ ոմանք պնդել են, որ պետք է վե­րադառնալ «ՕԵԿ»-ին, ոմանք դեմ են եղել, սակայն քվեարկությամբ ընտրվել է «ՕԵԿ»-ի տարբերակը:     Քվեարկությունից հետո Արթուր Բաղդասարյանը կատակել է, թե, փաստորեն, քվեարկեցիք հա­նուն «ՕԵԿ»-ի վերածննդի: Համագումարից հետո վերածնված «ՕԵԿ»-ը 200 հոգով պատրաստվում է ռեստորանում նշել իր «վերածնունդը»,-գրում է թերթը:     

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ