Քաղաքական - «168 ժամ». Արմեն Ամիրյանն ավելացրել է իր կուտակած դրամական միջոցները

«ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անցած տարի վաճառել է իրեն պատկանող 4 հողակտորները՝ ընդհանուր 16.5 մլն դրամի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված նրա հայտարարագրում նշված չէ հողակտորների վայրն ու մակերեսի չափը, նշվում է միայն դրանցից յուրաքանչյուրի վաճառքից ստացած եկամտի չափը:

 

Ըստ հայտարարագրի՝ Ա.Ամիրյանն անցած տարվա սկզբում ունեցել է 120 մլն դրամ փոխառություն, հարկային տարում վերադարձրել է 6 մլն 665 հազար դրամ, և տարվա վերջում փոխառության չափը կազմել է 113 մլն 335 հազար դրամ: Նա­խարարը տարվա ընթացքում ավելացրել է իր կուտակած դրամական միջոցները, տարվա սկզբում եղած 9 մլն դրամը տարվա վերջում դարձել է 13 մլն դրամ, 42 հազար դոլարն էլ դարձել է 45 հազար:

 

Ա. Ամիրյանի տարեկան եկամուտները ձևավորվել են աշխատանքի վարձատրությունից՝ 6.46 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարներից՝ 702 հազար դրամ և 180 հազար դոլար:

 
Նա ստացել է նաև շահաբաժին մոտ 76 մլն դրամ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ