Քաղաքական - «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի՝ Ազատության հրապարակ «գործուղվելու» որոշումը միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկեր­ների կողմից

«Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մա­սին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկեր­ների կողմից: Մեր տեղեկություն­ներով՝ նրա շրջապատում կան մարդիկ, ովք­եր փորձում են հետ պահել նրան այդ քայլից:

 

Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»: Ինչ վերաբերում է դաշինքի ընկերներին, ապա այստեղ ևս միասնական կարծիք չկա՝ եթե «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայա­ստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն: Փո­ղոց դուրս գալուն դեմ չէ նաև Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»:

 

Եթե դիրքորոշումների տարբերությունը խորանա, չի բացառվում, որ էդմոն Մարուքյանի թիմն առանձնանա «Ելք» դաշինքից, իսկ մյուս երկու կուսակցությունն արդեն մեկ կուսակցություն դառնան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ