Մամուլ - «Հրապարակ». Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարևոր երկրում. Լևոն Մարտիրոսյանը՝ Արմեն Սարգսյանի գրասենյակի նախագահ լինելու մասին

«Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երևանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լևոն Մարտիրոսյանին հարցրինք` ինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում` մոտ ապագայում վերադառնալով Հայաստան: «Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարևոր երկրում»,- դիվանագիտորեն ասաց նա: Փաստորեն, դեռ Ձեր մեկ տարին չի լրացել դեսպանի պաշտոնում, բայց շատ արագ հմտացել եք դիվանագիտական ոչինչ չասող լեզվին։ Ասում են` չի բացառվում, որ Ձեզ տեղափոխեն Մեծ Բրիտանիա՝ դեսպան: «Տես` առաջին պատասխանս. այս տարի մեծ թվով կարևորագույն իրադարձություններ են սպասվում հայ-կանադական հարաբերություններում։ Ես աշխատում եմ այդ ամենի վրա. սպասվում են ամենատարբեր երկկողմանի այցեր` Ֆրանկոֆոնիայի սամիթ, գործարար կապեր և այդպես շարունակ»:

 
 

Ինչո՞ւ չեք ասում, որ ձեր` Կանադայի վարչապետն աշնանը գալու է Հայաստան. ի դեպ, նա ողջ ընտանիքով Հնդկաստանում գտնվելիս հագել էր հնդկական շորեր, հնարավո՞ր է մեզ մոտ էլ հայկական ազգային տարազը նախընտրի։ Ի դեպ, Դուք շրջանցեցիք Արմեն Սարգսյանին վերաբերող հարցը, իսկ տեսակետ կա, որ նա է Ձեր հոգևոր հայրը, ՄԻԱԿ-ի և Հայաստանում բրիտանական շրջանավարտների հովանավորը․ ի՞նչ կարծիքի եք ՀՀ նախագահի թեկնածուի մասին։ «Անչափ դրական, կարծում եմ` մեր ժողովրդի մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է։ Ինչ վերաբերում է ՄԻԱԿ-ի ստեղծմանը, ապա Դուք կզարմանաք, բայց ՄԻԱԿ-ի ստեղծման հիմքում կանգնած է ձեր խոնարհ ծառան, կներեք անհամեստության համար»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ