Սպորտ - Կիև-2018. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում ոչ մի միավոր չտվեց մրցակցին ու դարձավ չեմպիոն (տեսանյութ)

Կիևում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ բավականին մեծ կազմով ներկայացված է նաև Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճային հավաքականները:

 

Մինչև 97 կգ քաշային կարգում կրկին փայլել է աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեր մարզիկը մինչև եզրափակիչ տանող ճանապարհին երեք հաղթանակ էր տարել:

 

Վճռորոշ գոտեմարտում Ալեքսանյանը մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հեշտությամբ հաղթանակի հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:

 

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ