Պաշտոնական - Արմեն Սարգսյանը Լիբանանում հայ գործիչների հետ քննարկել է հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական  կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։

Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։

Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:

Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ