Քաղաքական - Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում Հայաստանի հավաքականը 84:65 հաշվով հաղթեց Ալբանիային

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում Հայաստանի հավաքականը 84:65 հաշվով հաղթեց Ալբանիային:

 

Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիսատեսին, որովհետև ինձ թվաց, որ սա ամենաշատ հաճախություն ունեցող խաղն էր: Եվ երկրորդ շնորհակալությունն ասում եմ իմ տղաներին, որովհետև այսօր նրանք լավ կամք դրսևորեցին: Մենք ունեցել ենք շատ լավ աշխատանքային ուիքենդ: Ես մամուլի ասուլիսի ժամանակ ասացի, որ թիմում առկա մթնոլորտը շատ լավն է: Իմ թիմն ուներ մեծ առավելություն խաղի ընթացքում և դա ոգևորում էր նրանց: Նրանք տվել են առավելագույնը: Մենք խաղացել ենք առանց Ալբերտ Թադևոսյանի, ով շատ կարևոր խաղացող է մեզ համար, բայց այսօր ամբողջ թիմը ցույց տվեց նվիրվածություն: Մենք ուսումնասիրել էինք մրցակցին, և դա իմ գործն է, սակայն ես չեմ կարող դա միայնակ անել: Ինձ պետք է օգնեին իմ խաղացողները: Ամռանը մենք բացի Սփայթ Մկրտչյանից մեր տրամադրության տակ կունենանք Տավակալյանին: 

 

Արագադ Աբրամյանն ունեցել է անհավանական 5 փոխանցումներ: Բայց նաև տեսանելի էր, որ նա շատ հուզված էր, որովհետև ունեցել է 10 խախտում: Ես մամուլի ասուլիսի ժամանակ ասացի, որ նա հայաստանյան բասկետբոլի ապագան է: Նա առաջին անգամ է թիմի հետ և տեսանելի է, որ նա միջազգային փորձ չունի: Նա առաջին անգամ է խաղում այնպիսի բասկետբոլիստների դեմ, որոնք ունեցել են 30-ից 40 միջազգային հանդիպում: 

 

Դուք հիշում եք, որ մենք Դանիային պարտվեցինք ավելացված ժամանակում: Հուսով եմ, որ հունիսին Դանիայում մենք մեծ շանսեր կունենանք»,- ասել է Բավցևիչը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ