Քաղաքական - Քոչարյանի արած Մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո․ Զոհերի ծնողներ

«ԱԺ-ում Մարտի մեկի լսումներից հետո  ոչինչ  կրկին չի փոխվի,  բայց լսումները շատ կարևոր էին, որ  իշխանությունները իմանան՝ տուժողի իրավահաջորդները  դեռ չեն  մահացել, կենդանի են»։ Այս մասին  «Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում  ասաց  2008թ․ -ի մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս  Քլոյանը, հավելելով, որ  Մարտի մեկի  էջը  կբացահայտվի այն  դեպքում, եթե իշխանափոխոթյուն  լինի։

 

«Դատախազ, Կոստանյան, մյուսները ինչ-որ  խոսեցին ոչ մի  նշանակություն   չուներ, դրանք   ցույց տվեցին, թե  գործ են անում, բա  անող էիք էս  տասը տարին անեիք։ Էդքան զոհեր , էդքան խանութներ ջարդեցին, ավտոները այրեցին , նիուժելի մի մարդու չեք դատում,  ստեղից մի փաստ է առաջանում չեն  ուզում, որովհետև  իրանք  են արել , էդ  ճյուղը երբեք  չեն  կտրելու, ճղի վրա իրանք  են նստել»,-շեշտեց նա։

 

«Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում  2008թ․ մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը ՝ Վաչագան Ֆարմանյանն էլ նշեց, որ գործը բացահայտված է բոլորի համար էլ պարզ է, թե ով է Մարտի մեկի հեղինակը։

 

«70 տոկոսը ասում է, որ  Քոչարյանին բերեն  ասպարեզ հարցաքննվի, բացահայտվի, ինչ  բացահայտվի  իրա հրաման  տվածն է, իրա  արածն է»,-շեշտեց նա։

 

Մանրամասները՝տեսանյութում:

 

1in.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ