Քաղաքական - Դեսպան Մինասյանը Ռումինիայի ՆԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը փետրվարի 22-ին հանդիպեց Ռումինիայի Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Ռոբերտ Մարինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

Պետքարտուղար Մարինը, ողջունելով դեսպան Մինասյանին, նրան մաղթեց արգասավոր դիվանագիտական գործունեություն: Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ -Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) բարենպաստ մթնոլորտ և հնարավորություն է ստեղծում տարբեր ոլորտներում Ռումինիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար:

 

Կողմերը համաձայնեցին, որ նկատի ունենալով Ռումինիայի ՆԳՆ գործառույթների լայն շրջանակը, որն ընդգրկում է ոստիկանությունից մինչև բնական և տեխնածին աղետների դեմ պայքարը, ճգնաժամային կառավարումը, քաղաքացիական պաշտպանության բաղադրիչները և այլ ենթաբնագավառներ, հնարավորություն կա ուրվանշել համագործակցության այնպիսի ուղղություններ կամ ծրագրեր, որոնք կարող են արդյունավետ և փոխադարձաբար շահավետ լինել երկու երկրների համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ