Քաղաքական - «Անդրանիկը այն անձն էր, ում վստահում էր և սիրում էր ժողովուրդը, բնականաբար դա չէր կարող դուր գալ իշխանություններին: Այստեղից էլ նրա կերպարի ու դերի խեղաթյուրումը». գրականագետ

Փետրվարի 25-ին լրանում է Զորավար Անդրանիկի 153 ամյակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Զորավար Անդրանիկի դերի ու նշանակության, նրա մարդկային որակների մասին գրող, հրապարակախոս, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանն ասաց, որ Անդրանիկը այն անձն էր ու զորավարը, որի կերպարի շնորհիվ մեր ապագա սերունդները պետք է հայ դառնան բառիս բուն իմաստով, մեր ազգը սիրեն, պահպանեն, ովքեր պետք է կրթվեն՝ հայրենասիրության հիմքով:

 

Բանախոսի խոսքով՝ շատ ցավալի էր, որ երեք տարի առաջ մեր մեծն զորավարի 150 ամյակը պետականորեն չնշվեց, ինչը շատ ցավալի էր այն դեպքում, երբ որ այդ հերոսի հողմացրիվ արած թուրքական գնդերին մեծարեցին թուրքերը մեր Եղեռնի 100-ամյակի օրը: Դա, ըստ բանախոսի, մեզ պատիվ չբերեց:   

 

Գրող, գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ քանի կա պատմությունն ու պատմագրությունը, իսկ մենք 5000 տարվա պատմագրություն ունենք, ուստի և այդքան տարի կա այդ պատմության կեղծումը: Անդրանիկի անձի շուրջ էլ կեղծիքները շատ են: Ինչու, որովհետև նա իր կյանքի օրոք այնպիսի հսկա էր, որ չհարելով ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական թևի, որպես անհատ կարողանում էր մի ամբողջ ժողովրդի սեր վայելել: Նրան լսում էին, ենթաարկվում էին: Բնականաբար դա չէր կարող հավանության արժանի լինել այն ժամանակվա իշանությունների կողմից:

 

Ըստ բանախոսի՝ այո, մենք ունեցանք մայիսյան մարտեր, կարողացանք պահել մեր հողերի մի մասը, բայց չէ որ կորցրինք հսկայական տարածք ևս, մինչ 1918 թիվը հերիք է տեսնել քարտեզի վրա մեր տարածքների մակերեսը, և դրանից հետո: Բնականաբար ունեցանք ոչ միայն տարածքների, այլև բնակչության կորուստ: «Մեղավորներ էր պետք մատուցել ժողովրդին: Իսկ ում մեղավոր հանել: Իհարկե Անդրանիկին»,- ասաց նա:  

 

Պատմագրությունը, Կարո Վարդանյանի խոսքով, պատվիրատուներ ունի բնականաբար, և հասկանալի է, որ նրան դեմ հանդես եկող պատվիրատուներ կլինեին, ուստի այսօր նրա անձը, նրա կերպարը, նրա դերը նսեմացված է, խեղաթյուրված: Այնինչ Անդրանիկը ուներ այն որակները, որոնց բացակայությունը այսօր մշուշոտ է դարձրել մեր երկրի հետագա ճակատագիրը, հեռանկարը:  Անդրանիկը հայրական հոգատարություն ուներ յուրաքանչյուր զինվորի համար, զինվորը Անդրանիկի համար բացարձակ արժեք էր: Նրանից բարձր միայն հայրենիքն էր: Ըստ բանախոսի այսօր մենք ինչ ունեցանք: 2016 թվականի ապրիլյան դեպքերը, դրանից առաջ և հետո բազմաթիվ անհանգստություններ մեր սահմանին, որոնք ավարտվում են, ցավոք, մեր տղաների մահերով, և մենք մխիթարվում ենք էս տեսակ թվաբանությամբ, թե մեր երկու զոհի դեմ հինգ զոհ տվեցինք: Բանախոսը բորբոքվում է, թե դա ինչ տեսակ մխիթարանք է կամ թվաբանություն, ինչպես պետք է վերաբերվեր այս ամենին Զորավար Անդրանիկը: Նրա թվաբանությունն այլ էր՝ մեկի դեմ 1000 , 2000, և կարողանում էր 30 հոգով 6000 կանոնավոր զորքի դեմ առճակատել Առաքելոց վանքում, 2000 զոհ պատճառեց թուրքերին իր 30 զինվորով, Բալկանյան պատերազմում 270 հոգանոց վաշտով մի ողջ դիվիզիա գերի վերցրեց իր Յավեր Փաշայով և սպայակույտով հանդերձ:  

 

Ըստ բանախոսի՝ բանակը պետք է լինի Անդրանիկի օրինակով զինվորակենտրոն, եթե բանակը գեներալակենտրոն է, նա չի կարող պահանջված կենսունակությունն ու մարտունակությունը ունենալ: Մեկ այլ որակ վստահությունը, այսօր դրա բացաակայությունը մեզ փակուղի է հասցրել: Մենք ունենք մեծ ներուժ հայրենիքում, Արցախում, Սփյուռքում, բայց այդ վստահության բացակայության պատճառով, երբ Սփյուռքը չի վստահում հայրենիքին, բազմաթիվ ներդրումներ վերանում են, իսկ երբ որ հանգանակության կոչ էր անում Զորավար Անդրանիկը, հաշվի առնենք 100 տարի առաջվա վիճակը, ամենագծուծ հայն էլ իր քսակը բացում էր:

 

Ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ-ի հիմնադիր նախագահ Կարապետ Կարապետյանն էլ ասաց, որ իրենց կենտրոնը ստեղծվել է 5 տարի առաջ այս նույն օրը, և ինչպես Զորավարի 150 ամյակին, և մյուս տարիներին, վաղը նույնպես կկազմակերպի միջոցառումներ, որոնց շրջանակներում Եռաբլուրում կտա հաշվետվություն հենց իրեն, Զորավարին, բացի այդ համերգային ծրագիր կկայանա ժամը 17:00-ին Կույրերի միավորման դահլիճում, մուտքն ազատ է, որտեղ ևս ամբողջ միջոցառման ընթացքում կմեծարվի Անդրանիկի անձը, մարդ, հայրենասեր, որին պետք է մեծարել:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ