Քաղաքական - Կիևյան կամրջի տակ գտնված մահացած Վարդան Մնացականյանը Նոր Խարբերդի բնակիչ էր

Երեկ, ոստիկանությունից հայտնել էին, որ փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 26-ամյա Վարդան Մնացականյանի դիակը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Տեսակետ լրատվականը պարզել է, որ Վարդանը Նոր Խարբերդի բնակիչ էր, սովորել է Նոր Խարբերդի 2-րդ դպրոցում: Տեսակետ լրատվականը զրուցեց դասընկերներից ոմանց հետ, ովքեր ասացին, որ Վարդանը լավ տղա էր, շփվող, Ամանորյա տոներից առաջ իր քրոջն ասել էր, ես մեկնելու եմ, ինձ չփնտրեք:

 

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի, նա աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։

 

Ավելի վաղ Ժամանակ թերթը գրել էր, որ երիտասարդը պարտքերի պատճառով ծեծի է ենթարկվել: Գուցե նրա այդ քայլին դիմելու պատճառը հենց այդ վեճն է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։

 

Tesaket.info

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ