Քաղաքական - «Ժողովուրդ». «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրներ է առաջացրել ուղևորներին՝ կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխ­վող իրերի քանակը

«Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղևորներին՝ կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխ­վող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ ուղևորները փետրվարի 15-ից հետո այլևս չեն կա­րողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապա­րատներ, տեսախցիկներ, անձրևանոց­ներ, թղթապանակներ:

 

Ավիաընկերու­թյան սահմանած նոր կարգերից հիմ­նականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները՝ օպերատոր­ները, լուսանկարիչները և այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տար­վա նոյեմբերի 5-ից, և այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկե­րություններին: Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ, իսկ ձեռքի ուղեբեռը՝ 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաև Հայաս­տանի քաղաքացիների վրա»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ