Քաղաքական - «Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը և իր թիմը փորձում են վերականգնել իրենց կուսակցության նախկին անունը և հրաժարվել հաջողություն չբերած անունից

«Այսօր՝ փետրվարի 24-ին, տեղի կունենա «ՕԵԿ» համագումարը, որտեղ կընտրվի կուսակցության ղեկավար կազմ, և կհաստատվեն կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

 

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը և իր թիմը փորձում են վերականգնել իրենց նախկին անվա­նումը՝ հրաժարվելով «Հայկական վերածնունդ» անունից: Անուն, որն իրենց հաջողություն չբերեց՝ 2017-ին «ՀՎԿ»-ն չհաղթահարեց 5 տոկոսի շեմը և չանցավ խորհրդարան: Մենք տեղեկացանք, որ Բաղդասարյանի թիմում երկար քննարկում է գնա­ցել այս թեմայով՝ ոմանք պնդել են, որ պետք է վե­րադառնալ «ՕԵԿ»-ին, ոմանք դեմ են եղել, սակայն քվեարկությամբ ընտրվել է «ՕԵԿ»-ի տարբերակը:

 

Քվեարկությունից հետո Արթուր Բաղդասարյանը կատակել է, թե, փաստորեն, քվեարկեցիք հա­նուն «ՕԵԿ»-ի վերածննդի: Համագումարից հետո վերածնված «ՕԵԿ»-ը 200 հոգով պատրաստվում է ռեստորանում նշել իր «վերածնունդը»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ