Քաղաքական - Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանին համեմատեց հեքիաթի վախեցած հերոսի հետ

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ մոտեցումները: Այս մասին փետրվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Պատասխանելով Բրյուսելյան հռչակագրի Բաքվի մեկնաբանություններին վերաբերող հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը նման է հեքիաթի հերոսին, որ վախից ամբողջ ուժով բղավում է:

 

«Հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունի համանախագահող երկրների մոտեցումը: ԵՄ-ն այս մոտեցմանն աջակցություն է հայտնել, ինչի մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում՝ Բրյուսելի գագաթնաժողովում»,- նշեց ԱԳ նախարարը: Նա հիշեցրեց, որ տարածաշրջանային վերջին այցից հետո միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում կրկին ընդգծվում էին 3 հիմնական սկզբունքները: ԵՄ-ն այս մոտեցմանը ոչ միայն լիակատար աջակցություն է հայտնում, այլև բազմիցս այս սկզբունքները հիշատակել է որպես կարգավորման հիմք, նշեց Նալբանդյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ