Տարածաշրջան - Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել անվտանգության միջխորհրդարանական համաժողովին

Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել անվտանգության միջխորհրդարանական համաժողովին, որին մասնակցում են Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները:

 

Համաժողովը տեղի է ունենալու մարտի 2-ին Քիշնևում՝ Ատլանտյան խորհրդի գործընկերությամբ: Ֆորումին կմասնակցեն երեք երկրների խորհրդարանների ներկայացուցիչներն ու անվտանգության ոլորտի փորձագետներ: Սակայն ՎՈՒԱՄ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազեր Քերիմլին haqqin.az-ին ասել է, որ այդ հանդիպումն անցկացվում է ՎՈՒԱՄ ձևաչափից դուրս:

 

«Դա ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրած երեք երկրների հանդիպում է եվրոպացի գործընկերների հետ: Մենք շարունակում ենք աշխատել ՎՈՒԱՄ ԽՎ-ում, և այստեղ որևէ հարց չկա»,- ասել է նա:

 

Գործակալության հետ զրույցում միջազգային հարաբերություններում Ռուսաստանի նախագահին կից խորհրդի նախագահության անդամ Բոգդան Բեզպալկոն ասել է, որ այդ միջոցառումը կրում է բացահայտ հակառուսական բնույթ, և որ Ադրբեջանը չի ցանկացել դրան մասնակցել:

 

«Ուստի կստեղծվի ոչ թե ՎՈՒԱՄ, ինչպես նախկինում, այլ ՎՈՒՄ: Մինչ այժմ հետխորհրդային տարածությունում հակառուսական բլոկ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են: Գլխավորապես որովհետև Ռուսաստանին դիմակայելու գաղափարը գալիս էր Արևմուտքից և հակասում էր հետխորհրդային հանրապետությունների տնտեսական շահերին, իսկ այդ պետություններից ոչ մեկ ուղղակի իմաստով սուբյեկտային կամ անկախ չէր: Ռուսաստանի դեմ մեղադրանքներն առ այն, որ նա խանգարում է նախկին ԽՍՀՄ երկրների «եվրոպական ընտրությանը», հորինված են: Ե՛վ Մոլդովան, և՛ Ուկրաինան այսօր ԵՄ-ի հետ ասոցացված անդամ են: Ինչ-որ առայժմ այդ երկրներում նկատելի չեն մեծ տնտեսական հաջողություններ: Վրաստանը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցել է դեռ Ուկրաինայից առաջ: Բայց դրանով հանդերձ շարունակում է մնալ միանգամայն աղքատ երկիր»,- ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ