Քաղաքական - «Հրապարակ». Մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններին ընդա­ռաջ ինքնաբացարկների շքերթ է սկսվել

«Մի շարք համայնքներում մարտի 11-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդա­ռաջ, ինչպես կանխատեսվում էր, ինքնա­բացարկների շքերթ է սկսվել: Առաջա­դրված թեկնածուներից ոմանք էլ հետ են վերցրել փաստաթղթերը: Ընտրություն­ներն այս համայնքներում, փաստորեն, առանց մրցակցության կանցնեն:

 

Ինք­նաբացարկ են հայտնել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Եղեգնավան, Ձորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Հացավան համայնքներում: Լոռու մարզի Դեբեդ համայնքում չորս գրանց­ված թեկնածու կա՝ ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, անկուսակցական, Լեռնավանում միմյանց հետ կմրցեն հա­մայնքի ՀՀԿ-ական ղեկավարն ու անկու­սակցական թեկնածուն, Նորամարգում՝ երկու ՀՀԿ-ական և մեկ անկուսակցական թեկնածուները:

 

Սպասվող ՏԻՄ ընտրու­թյուններում համայնքի ղեկավարի պաշ­տոնում որևէ կին թեկնածու չի առաջա­դրվել: Կին ավագանու երկու թեկնածու են առաջադրվել Եղեգնավանում, Սիսում, Լոռու Դարպաս համայնքում: Ձորակում, Հայանիստում, Նիզամիում, Սայաթ-Նովայում նույնպես կին առաջադրվողներ կան, իսկ, ահա, Տավուշի Ազատամուտ համայն­քում ավագանու անդամի 15 հավակնորդ­ներից չորսը կին են»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ