Մամուլ - Գոլոս Արմենիի. Ինչո՞ւ է մեզ մոտ ավելի թանկ

Ցանկացած երկրի առաջնային պարտականությունը պետք է լինի իր բնակչության առողջության մասին հոգալը, իսկ առողջապահական սպասարկման հասանելիությունն ու մատչելիությունը վկայում են այդ երկրի զարգացվածության մակարդակի մասին: Ավագ և միջին սերնդի ներկայացուցիչները ունեն հնարավորություն համեմատելու երեկվա օրը այսօրվա իրականության հետ և անել ոչ այդքան հուսադրող եզրակացություններ:

 

Թեև լիբերալիզմի ֆանատիկոսները ջանք ու եռանդ չէին խնայում ամեն կերպ խեղաթյուրել Խորհրդային ժաամանակաշրջանում ամեն բան՝ միմիայն բացասական լույսի ներքո ներկայացնելով, բայց հիշեցնենք, որ բժշկական սպասարկումը այն ժամանակ անվճար էր և հասանելի բոլորին: Իհարկկե, ես չեմ պատրաստվում իդեալականացնել յուրաքանչյուր պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում տեղի ունեցածը: Գիտեմ, որ բուժումից կամ օպերացիայից հետո ոչ հազվադեպ էին հիվանդները բժիշկներին համապատասխան նվերներ տալիս կամ էլ ոչ պակաս կլորիկ գումարով ծրարներ : Բայց դա, որպես կանոն, կատարվում էր ոչ թե նախքան, այլ հետո, և մեծապես հիվանդի բարի կամարտահայտության արդյունքում: Եվ, բնականաբար, եթե տխուր ավարտ էր ունեցել բուժումը, ոչ մի նման հոնորարի կամ նվերի մասին խոսք լինել չէր կարող:

 

Այժմ հիվանդները ի սկզբանե ստիպված են պաշտոնապես վճարել բուժանձնակազմին,  հսկայական գումարներ՝ չիմանալով, ինչ ավարտ կունենա բուժումը: Դա նրանք, ովքեր ունեն այդ գումարները: Իսկ որտեղից այդ նույն հսկայական գումարները վճարեն այն մարդիկ, ովքեր մտնում են 30% բնակչության այն շերտի մեջ, ով աղքատության շեմից ցածր եկամուտներ ունեին: Չխորանամ պետպատվերի թեմայի մեջ, որը ինչ-որ չափով լուծում է ոմանց խնդիրները այն էլ սակավ պետբյուջեի շրջանակներում, որից գուցե մեր ազգը ավելի շատ ակնկալիքներ ուներ, ինչպես նաև բժիշկներից: Հիշում եմ, որ նոյեմբերին ՀՀ ԱԺ մի պատգամավոր ասել էր, թե երբեմն հասկանում է և նույնիսկ արդարացնում այն անձանց, ովքեր ծեծի են ենթարկել բժիշկներին, բուժաշխատողներին, քանի որ լինում է, նրանք սուրճ խմելով են զբաղված, երբ հիվանդը մահամերձ է: Բայց հանգիստ թողնենք այդ պատգամավորին էլ, բժիշկներին էլ: Չէ որ անկախ այն բոլոր ծայրահեղ քննադատությունների սպիտակ խալաթավորների հասցեին ուղղված, նրանք չէ, որ մեղավոր են այն ահռելի գնի համար, որ սահմանված է մեր հանրապետությունում դեղերի վրա:  

 

Թեման հայտնի է, սակայն խոսեմ իմ անձնական օրինակով: Ես մշտապես օգտագործում եմ Օմնիկ-Օկաս դեղորայքը, որի ամսական չափաբաժինը՝ 30 դեղահաբը, արժե 18-20 հազար դրամ: Վրաստանում նույն այդ դեղն արժե 6 – 7 հազար դրամ: Հարց է առաջանում, ինչու է իրենց մոտ նույն դեղը երեք անգամ էժան:

 

Այդ ոլորտում կոմպետենտ մարդկանց պնդմամբ՝ Վրաստանում չկա ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) դեղի վրա՝ (20%), այսինքն՝ պետությունը հոգ է տանում իր բնակչության մասին: Որոշակի տարբերություն կարող է լինել գնի մեջ նաև տրանսպորտային ծախսերի պատճառով, ինչի արդյունքում ինքնարժեքի թանկացում կարող է առաջանալ 2-3%-ով: Գնանք առաջ:

 

Դեղի պետական գրանցումը Վրաստանում մոտ 300 ԱՄՆ դոլար է, իրականացվում է մեկ ամսվա ընթացքում: Մեզ մոտ այդ գործընթացը իրականացվում է Է. Գաբրիելյանի անվան դեղերի փորձաքննության և բժշկական տեխնոլոգիաների գիտական կենտրոնում, և արժե գրեթե տասն անգամ ավելի թանկ՝ նվազագույնը 900 հազար դրամ: Ի դեպ, տևում է կես տարի: Եթե արտադրող ընկերությունը հանկարծ փոխի դեղի կոմպոնենտի չափաբաժին արդեն գրանցված դեղի, ամբողջ գրանցման գործընթացը պետք է արվի զրոյից: Պետգրանցման գործընթացն էլ պետք է կրկնել ամեն հինգ տարին մեկ: Նման հսկայական գինը թույլ չի տալիս ներմուծել Հայաստան նոր դեղեր, քանի որ մեր շուկան փոքր է և դա անարդյունավետ է:

 

Եթե պետականորեն գրանցվող դեղը նոր է, դեռ կարելի է հասկանալ նման գինը: Բայց եթե դա արդեն 10նյակ տարիներ միջազգային շուկայում հայտնի դեղ է, որն է իմաստը դրա հետազոոտման այդքան երկար ժամանակ: Նույն Օմնիկ-Օկասը օրինակ:

 

Եվ, այո, վերը թվարկված գործոնները կարող են տարբերություն առաջ բերել երկու երկրում վաճառվող նույն դեղամիջոցի գնի մեջ, սակայն 28-30%-ով, բայց ոչ 200%-ով: Ահա եկանք կրկին հասանք այն նույն խնդրին, որ մեր երկրում տիրում է անպատիժ ամենաթողություն:

 

Եթե որևէ մեկը կարծում է, որ դեղի ներմուծմամբ զբաղվում են բացառապես մասնագիտացված դեղագործական ընկերությունները, չարաչար սխալվում է: Իրականում դրանով զբաղվվում են նույն օլիգարխները, ում համար տարբերություն չկա՝ կներկրի սնունդ թե դեղորայք, կարևորը՝ թանկ գնով վաճառի իր երկրում: Այստեղից էլ գերշահույթ, հսկայական դղյակներ, կարողություններ, միլիոնատերերի հսկայական բանակ մեր այս փոքրիկ պետությունում: Նրանց նման հարց, ինչպիսին է դեղի գնի թանկացում, իհարկե չի հետաքրքրի:

 

Դեկտեմբերին ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հարցազրույց էր տվել Արմենիա Հեռուստաընկերությանը,  և ասել, որ 2025 թվից բոլոր դեղերը, ԵԱՏՄ-ի տարածքում գրանցված, կտեղափոխվեն առանց խնդիրների: Երևի այդ ժամանակ նրանք կէժանանան: Եվ այսպիսով մնաց սպասել 7 տարի: Նրանց, ով կհասցնի: 

 

Բայց մի՞թե հնարավոր չէ պետական մակարդակով բարելավել ստեղծված վիճակը ավելի շուտ: Ցանկալի է այդ հարցի վերաբերյալ իմանալ երկու հարգարժան ՀՀ Ազգային ժողովի ղեկավարների՝ բժիշկ Արա Բաբլոյանի և տնտեսագետ Միքայել Մելքումյանի կարծիքները:

 

Հավատացեք, ես միայն իմ Օմնիկ-Օկաս դեղորայքի համար չեմ ցավում, այլև ինձ մտահոգում է իմ երկրի վիճակը: Չէ՞ որ դեղորայքը պերճանքի առարկա չէ, այլ կյանքի որակի և տևողության երկարաձգման միջոց:

 

Սուրեն Սարգսյան, ՀՍՍՀ պետպլանի նախկին աշխատող:

Թարգմանված է <<Գոլոս Արմենիի>> թերթի հոդվածից, 22:2:2018

 

 

Հ.Գ. Թվում է, ԱԺ-ում ցանկանում են ինչ-որ բան փոխել այս հարցի շուրջ: Ցանկալի է տեսնել իրական առաջխաղացումը:

 

Գոլոս Արմենիի

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ