Քաղաքական - «168 ժամ». Պատերազմի վտանգը կա, բայց պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի. Թրեյսի Ջերման

« «Պատերազմի կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը»,- «168 ժամի» հետ զրույ­ցում այս մասին ասել է եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին: Թրեյսի Ջերմանը նշել է, որ ռիսկերը, որոնք թվարկված են զեկույցում՝ որպես պատերազմ հրահրող գործոն­ներ, առկա են ղարաբաղյան հակամարտության շփման գծում:

 

Սակայն, ըստ նրա, դրանք նոր գոր­ծոններ չեն, պատերազմի սպառնալիքը Ղարաբաղում միշտ է եղել, սակայն հարցը մեկն է իրակա­նում կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ, քանի որ կողմերին զսպող գործոններ ևս կան: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում, ժամանակի ընթացքում այդ դիմադրությունն էլ ավելի է ուժեղանում, և պա­տերազմի այդ փորձը Հայաստանի օգտին էր: «Կարծում եմ՝ պատերազմի վտանգը կա, քանի որ հարվածը հարվածի է հանգեցնում, սադրանքը՝ սադրանքի, բայց պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի, դրա փորձը կողմերն ունեն, միմյանց և սեփական հնա­րավորությունները ճիշտ են գնահատվում:

 

Չկար­գավորված հակամարտությունը միայն ներքաղա­քական խնդիրներ լուծելու նպատակով գուցե օգ­տագործվի, գուցե լինեն սադրանքներ, կարճատև բախումներ, և ոչ ավելին, քանի որ պատերազմելու վստահություն կողմերը չունեն»,-ասել է Ջերմանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ