Մամուլ - «Հրապարակ». Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Քնեսեթի նախագահը կգա ՀՀ, բայց այդ այցը հարցականի տակ է

«Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի նախագահը կգա Հայաստան, մեր աղբյուրների փոխանցմամբ` այցը հարցականի տակ է: Յ. Էդելշտեյնը Հայաստան է գալու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների առիթով, սակայն սեպտեմբերին: «Ինչպես ցեղասպանության, այնպես էլ Քնեսեթի նախագահի այցը իսրայելական կողմի համար գեոքաղաքական նշանակության է: Կարծում ենք` այդ հարցերի վերջնական վերդիկտը կախված է մի շարք, այդ թվում` Աֆրինում տեղի ունեցող զարգացումներից. հասկանալի է` հերթական անգամ ցեղասպանության հարցի բարձրացումը Քնեսեթի ընդդիմադիր ուժի կողմից և այն էլ ոչ թե նախկինի պես փակ-գաղտնի` պաշտպանության և արտաքին հարցերի հանձնաժողովներում, այլ խորհրդարանի բաց նիստում` կրթության հանձնաժողովում, Իսրայելի կողմից մեսիջ էր՝ ուղղված Աֆրինում «խրված» Թուրքիային:

 
Հաջորդն էլ Նաթանյահուի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է, անհայտ է, թե այն ինչով կավարտվի. ցեղասպանության հարցը բարձրացրած ուժի ղեկավարը վարչապետի հավանական թեկնածուներից է»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, Իսրայելը «հետաքրքիր» երկիր է հատկապես վարչապետների սկանդալների և հրաժարականների առումով. հիշեցնենք, թե ինչպես վարչապետ Մոշե Քացավը հրաժարական տվեց, նրա նկատմամբ քրգործ հարուցվեց` 6 կին բռնաբարելու համար, ինչի առիթով Պուտինը հիացմունքով բացականչել էր. «Ա՛յ թե տղամարդ եմ ասել` հա՜»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ