Մամուլ - «Իրավունք». «Գյումրի» ԲԿ-ում բժիշկների միջև ծեծկռտուքը հիվանդի պատճառով է եղել. մանրամասներ

«Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկների միջև վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի: Բժիշկներ Արմեն և Արթուր Նասիբյանները վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ: Արդյունքում՝  մարմնական վնասվածքներ է ստացել բժիշկներից մեկը:

 

Միաժամանակ՝ 35-ամյա բուժքույր Աննա Ադամյանը Ոստիկանությանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ եղբայրներ Նասիբյանները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավել սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին:

 

Թե ինչն էր խուլիգանությամբ համեմված բժիշկների ծեծկռտուքի պատճառը, մեզ հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենը խուսափեց հստակ պարզաբանումներից. «Ասեմ, որ նույն օրը տեղյակ եմ եղել միջադեպից, երկու կողմն էլ դիմել են ինձ, եկել են ինձ մոտ՝ մեր անվտանգության աշխատակիցների հետ: Ես բացատագրեր եմ պահանջել, հանձնարարել եմ փոխտնօրենին՝ անհապաղ կազմակերպել  էթիկայի հանձնաժողովի նիստը: Իրականությունը լրիվ այլ է, մամուլում ներկայացվածը գույնզգույն է: Իրականում՝ հիվանդի պատճառով իրար չեն հասկացել: Մեկը մի հիվանդի բուժել է, հետո՝ նույն հիվանդը գնացել է մյուսի մոտ… Խառն է շատ, ես էլ շատ հստակ չգիտեմ»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ