Մամուլ - «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի. հիմա էլ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը

«Երևանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»: Համենայն դեպս, Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցում գործում են ոչ թե ՀՀ օրենքներն ու իրավական մյուս ակտերը, այլ «զոնի» կարգերը, այն էլ՝ «քուչի» մակարդակի»: Նախորդ շաբաթ «դեմն առեք, շուտ» հրահանգով ՀՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկվեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները:

 

Երեկ պարզվեց՝ քաղաքապետարանում գնալով առանձնակի տարածում է գտնում թղթախաղը. համենայն դեպս, «ԵԾ» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողական տեսախցիկների ներկայությամբ բացահայտել է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում բլոտ խաղում: Ու քանի որ և՛ ծեծկռտուքի, և՛ այդ թղթախաղի մասին վկայող տեսագրությունները հանրության սեփականությունը դարձան լրագրողների «մեղքով», հիմա քաղաքապետարանում փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը և գործունեությունն իրենց մոտ՝ նպատակ ունենալով խոչընդոտել ԶԼՄ-ներին:

 
 

Այլ կերպ ասած՝ Տարոն Մարգարյանն իր ՀՀԿ-ական ոհմակին զսպելու փոխարեն, ընդհակառակը, պայքարում է լրագրողների դեմ, որոնք ի ցույց դրեցին ոհմակի հանցագործությունները:

 

 

Այս գործին լծվել է նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, որն էլ չարաբաստիկ նիստում առաջինը նետվեց՝ ԵԾ անդամների «դեմն առնելու», խոչընդոտեց մի քանի լրագրողի աշխատանքը, իսկ երեկ էլ խոչընդոտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցազրույցը Զարուհի Փոստանջյանի հետ՝ հորինելով զանազան պատրվակներ, վերածելով քաղաքապետի արտահաստիքային պաշտպանի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ