Հասարակություն - Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ծեծի հատկանիշներով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ), այս մասին Tert.am-ին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

 

«Քննիչը գործը վարույթ կընդունի, կուսումնասիրի նյութերը և կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»,-ասաց Տռուզյանը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին   Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:

 

Դրանից հետո ավագանու «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև ծեծկռտուք էր ստեղծվել։

 

Ավելի ուշ  ՄԻՊ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։

 

Փաստի առթիվ ոստիկանություն էին դիմել թե՛ «Եիկիր Ծիրանիի» ներկայացուցիչները, թե՛ քաղաքապետարանը:

 

Անահիտ Հակոբյան

Tert.am

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ