Քաղաքական - «168 ժամ». Ադրբեջանն այնքան զենք է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պահ է փնտրում, հարմար ակնթարթ. Ն. Տեր-Գրիգորյանց

«Նույնիսկ, առանց Ամերիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևանը, նա հզորանում է, զինվում: Իսկ դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հարմար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն:

 

Այսինքն` ցանկացած պահի նա կարող է հարված հասցնել և պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է՝ զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություններով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտիկան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարելագործվել պարուրաձև, ոչ թե՝ շրջանակային, և շատ լուրջ վերաբերվել մեր երկրների անվտանգությանը»,- «168 ժամի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության հրապարակած զեկույցին՝ ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

 
Նա նշել է, որ 90-ական թվականներին Ադրբեջանի նպատակը հետևյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: «Մենք այն ժամանակ կոտրեցինք այս մտադրությունը և ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն»,- ասել է Տեր-Գրիգորյանցը»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ