Մամուլ - «Առավոտ». Ցեղասպանության ճանաչման հարցը հայ-իսրայելական հարաբերությունների հիմքում չպետք է դնենք. Արման Մելիքյան

«Մենք հաճախ ենք սխալմամբ դիտարկում Հայաստանի՝ որևէ օտար պետության հետ ունեցած հարաբե­րությունները Հայոց ցեղասպանության հանդեպ վերջինիս ունեցած պաշտոնական դիրքորոշման բացասա­կան կամ դրական լինելու տեսանկյունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

 

Հիշեցնենք, Կնեսետի լիագումար նիստում փետրվարի 14-ին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը: Խորհրդարանականների մեծամասնությունը, սակայն, պաշտպանել է Իսրայելի արտգործնախարարության մոտեցումը՝ չընդունել օրենքը՝ «դրա բարդության և դի­վանագիտական հետևանքների պատճառով»: Հայոց ցեղասպանության ճանաչմանը դեմ են քվեարկել 41, իսկ կողմ՝ 28 պատգամավոր: Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ նոր զարգացող հայ-իսրայելական հա­րաբերությունների համար այս մեկնարկն ի՞նչ է խոստանում:

 
 

«Հայ-իսրայելական հարաբերությունները դեռևս չգործարկված մեծ ներուժ են պարունակում, թեև դրանցում առկա վտանգավոր խութերը դեռևս պահպան­վում են: Կարծում եմ, որ մենք պետք է հատուկ ջանքեր գործադրենք այս հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար»,- ասաց նա»,-գրում է թերթը։

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ