Քաղաքական - ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»: 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ամենշաբաթյա բրիֆինգում պատասխանելով հարցին՝ ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ