Մամուլ - «Ժամանակ». Խոսրով Հարությունյանը տնտեսության մոնոպոլացումը պաշտպանելով՝ փորձում է ապահովագրել որդուն, փեսային, զոքանչին

«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը փորձում է օգտագործել իշխանությանը շողոքորթելու յուրաքանչյուր առիթ:

 

Երբ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Հայաստանի տնտեսության գերկենտրոնացվածությունը նկարագրելու համար հայտարարեց, որ երկրի ֆինանսական միջոցների 85 տոկոսից ավելին կենտրոնացած է 20-30 սուբյեկտների՝ 17 բանկերի, 5-6 ապահովագրական ընկերությունների, մի քանի խոշոր ներմուծողների և հիպերմարկետների սեփականատերերի ձեռքին, Հարությունյանը կողքից նետեց՝ նաև կազինոյի սեփականատիրոջ:

 

Հարությունյանը վախենում է, որ եթե ինքը ամեն գնով չպաշտպանի իշխանության կողմից տնտեսության մոնոպոլացումը, ապա հնարավոր է, որ աշխատանքից ազատեն ԱԺ արխիվի վարիչ իր 80-ն անց զոքանչին, ԱԳ նախարարի տեղակալ որդուն և ԱԳ նախարարի տեղակալ փեսային»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ