Քաղաքական - «Հրապարակ». Արմեն Սարգսյանի համար խնդիր է ոչ միայն Սահմանա­դրության՝ ՀՀ-ում մշտակեցության պահանջը, այլև երկքաղաքա­ցիության հանգամանքը

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու ճանապարհին Արմեն Սարգսյանի առջև խնդիր է հարուցում ոչ միայն ՀՀ սահմանա­դրության մշտակեցության պահանջը, այլև պարոն Սարգսյանի երկքաղաքա­ցիության հանգամանքը ոչ միայն 2002-2011 թթ., այլև թերևս 2012թ., գուցե անգամ՝ 2013թ.: Փաստ է, որ պարոն Սարգսյանը նշում է բրիտանա­կան քաղաքացիությունից իր հրա­ժարման տարեթիվը՝ 2011թ., սակայն նույնիսկ ամենաուղիղ ձևակերպված հարցին ի պատասխան՝ չի հստակեց­նում քաղաքացիության դադարման ամսաթիվը:

 

Իսկ Միացյալ Թագավորու­թյունում քաղաքացիությունից հրա­ժարման դիմում ներկայացնելը նույնն է, ինչ, ասենք, Հայաստանում բուհ ընդունվելու համար դիմելը: Բուհ դիմելը երբևէ նշանակում է ուսանող դառնալ: Իհարկե՝ ոչ: Անձն ուսանող է դառնում հրամանագրման պահից: Ճիշտ նույն կերպ էլ անձը դադարում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լի­նել իր Declaration of Renunciation-ը (թարգմանաբար՝ հրաժարման հայ­տարարությունը) ՄԹ ներքին գործե­րի նախարարության կողմից գրանց­ելու պահից:

 

Հետո արդեն գրանցված հայտա­րարության երկրորդ օրինակը (Applicant copy-ն) վերադարձվում է դիմողին՝ բրիտանական իշխանու­թյան ստորագրությամբ, կնիքով և այն ամսաթվի, օրվա նշումով, որից դադարում է տվյալ անձի բրիտանա­կան քաղաքացիությունը: Պաշտո­նապես, ինչպես Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը հաստատող փա­ստաթուղթը բրիտանական անձնա­գիրն է, այնպես էլ բրիտանական քա­ղաքացիության դադարումը հաստա­տող փաստաթուղթը Declaration of Renunciation-ի կնիք, ստորագրություն և ամսաթիվ կրող Applicant copy-ն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ