Տարածաշրջան - Կարծես վտանգավոր խելագար լինի. Նևզորովը՝ «Երևան վերադառնալու» մասին Ալիևի հայտարարության մասին

Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովը ռուսական Эхо Москвы ռադիոկայանի Невзоровские среды հաղորդման փետրվարի 14-ի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին և սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի նախագահին:

 

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 

«Ալիևը Երևանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես վտանգավոր խելագար լինի»,- Невзоровские среды հաղորդման փետրվարի 14-ի եթերում նշել էր Ալեքսանդր Նևզորովը:

 

Ալեքսանդր Նևզորովը նշել էր նաև, որ Երևանը ադրբեջանցիներինը լինելու վերաբերյալ սուտը ադրբեջանցիների կողմից ստեղծված առասպել է, ինչը կարող դառնալ ապագա արյունահեղության և ատելության պոռթկումների պատճառ:

 

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը անհրաժեշտ չեն համարել մեկնաբանել հեռուստալրագրողի քննադատական խոսքերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ