Տնտեսություն - Հայաստանում կստեղծվեն նոր սպանդանոցներ

Կառավարությունը սահմանեց ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ ներկայումս օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք:

 

«Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ: Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը նախատեսվում է իրականացնել փուլային՝ սահմանելով կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակում անցկացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց»,- ասաց Մակարյանը:

 

Արդյունքում հավանության արժանացած 7 գործարար ծրագրերի շահառուներին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ