Քաղաքական - Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված կինն աշխատել է ԱԻՆ սեյսմիկ ծառայությունում. նա և դուստրը որոնվել են որպես անհետ կորած

Փետրվարի 15-ին Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում մահացած, 1981 թ. ծնված Գ. Հ.-ն եղել է ԱԻՆ աշխատակից:

 

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Մահացած կնոջ ինքնությունը պարզվել է:

 

Գ.Հ.-ն աշխատել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում»:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առնչությամբ քննչական գործողությունները շարունակվում են. «Քննչական գործողությունները շարունակվում են, նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»:

 

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել մոր և դստեր անհետ կորելու վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 15-ին՝ ժամը 14:31-ին, տեղեկություն էր ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնաբերվել էին մոր և դստեր դիակներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ